Վարորդականի տեսական քննությունն ապրիլի 11-ից կանցկացվի նոր հարցաշարով![]() 18 մարտի 2022 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն ապրիլի 11-ից կանցկացվեն նոր հարցաշարով։ Բացի հայերենից, հնարավոր կլինի քննություն հանձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։ Մեծացել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը՝ նախկինում եղած քննական 600 հարցին ավելացվել է ևս 500-ը։ Տեսական քննության 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե, տեղեկացնում է ոստիկանությունը։ Նշվում է, որ հարցաշարի հարցերի ավելացումը նպատակ ունի հնարավորինս բացառել տարբեր հարցատոմսերում նույն հարցի կրկնությունը։ Նոր հարցաշարերն արդեն ոստիկանության պաշտոնական կայքում են։ Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմող քաղաքացիները պետք է հերթագրման հայտ ուղարկեն roadpolice.am կայքի միջոցով։ Նրանք պետք է ՃՈ հաշվառման և քննական ստորաբաժանում ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ, օտարերկրյա քաղաքացիները` անձը հաստատող, ինչպես և Հայաստանում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` կացության քարտ, քաղաքացիություն չունեցող անձինք` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Հայաստանում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ՝ կացության քարտ: Փախստական ճանաչված, ինչպես և քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձինք պետք է ներկայացնեն կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, ապաստան հայցող անձինք` ապաստան հայցողի անձը հաստատող վկայական, իսկ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականները՝ ժամանակավոր ապաստանի վկայական: 2020 թ. մարտի 26-ի ՀՀ կառավարության որոշմամբ, որը ուժի մեջ է մտել անցած տարվա հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետությունը միացել է Եվրամիության անդամ-երկրների՝ վարորդական իրավունքի վկայականների ներկայացվող օրինակելի ձևը, վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական և գործնական քննությունների կարգը, դիմումատուի առողջական չափանիշները և անհրաժեշտ բոլոր իրավական կարգավորումները սահմանող Եվրապառլամենտի և Եվրախորհրդի ընդունած հրահանգին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |