Տիգրան Մկրտչյանը՝ Ալբանիայում համատեղության կարգով դեսպան![]() 18 մարտի 2022 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով նշանակվել է Ալբանիայի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը` հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին, համատեղության կարգով, նշանակել Ալբանիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)»,-ասվում է հրամանագրում։ Տիգրան Մկրտչյանը Հունաստանում ՀՀ դեսպան է նշանակվել 2021 թվականի սեպտեմբերին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |