Արցախում վնասված գազատարի վերանորոգումն ավարտվել է

Արցախում վնասված գազատարի վերանորոգումն ավարտվել է

PanARMENIAN.Net - Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են, հայտնում է տեղի տեղեկատվական շտաբը։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։

Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Բոլոր բաժանորդներին հորդորում են պահպանել զգոնություն, որպեսզի գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա:

Գազատարը վնասվել էր ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը՝ ադրբեջանցիները խոչընդոտում էին աշխատանքներին, 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը և գազամատակարարումը շուտով կվերականգնվի, սակայն մարտի 18-ի առավոտվա դրությամբ այն գազամատակարարում դեռ չկար։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---