Զելենսկին ՌԴ-ին ազնիվ բանակցությունների կոչ է արել19 մարտի 2022 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի լույս 19-ի տեսաուղերձում ՌԴ-ին ազնիվ բանակցությունների կոչ է արել։ Նա ասել է, թե Ռուսաստանը շանս ունի «նվազեցնելու վնասն իր սխալներից, սակայն, պետք է բովանդակային և առանց ձգձգումների բանակցություններ վարի Ուկրաինայում խաղաղության և անվտանգության մասին», գրում է Deutsche Welle-ն։ «Մենք միշտ պնդել ենք, որ բանակցություններ լինեն։ Մենք միշտ երկխոսություն ենք առաջարկել, լուծումներ խաղաղության համար»,-ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ցանկանում է, որ իրեն լսեն Մոսկվայում։ «Ժամանակն է հանդիպել և խոսել, ժամանակն է վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու արդարությունը։ Հակառակ դեպքում, կորուստները Ռուսաստանի համար այնպիսին կլինեն, որ ձեզ մի քանի սերունդ կպահանջվի ոտքի կանգնելու համար»,-ասել է Զելենսկին։ Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը |