Բեգլարյան․ Բաժանորդների կեսից ավելին արդեն գազ ունի![]() 19 մարտի 2022 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Արցախում գազի բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է և առաջիկա ժամերին բոլորն արդեն ապահովված կլինեն բնական գազով: Այդ մասին Տելեգրամ ալիքում տեղեկացրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Արցախի բնակչությունն արդեն կկարողանա լուծել ջեռուցման և այլ խնդիրները այս բացառիկ ցուրտ եղանակին: Հատկանշական է, որ ձյան ծածկույթը Ստեփանակերտում հասնում է 30-40 սմ-ի, իսկ Արցախի այլ բնակավայրերում՝ նույնիսկ ավելին է, ինչն աննախադեպ է մարտ ամսվա համար: Եվ նման պայմաններում Արցախի բնակչությունն ավելի քան 11 օր զրկված էր բնական գազից ՝ ադրբեջանական կողմի արհեստական ու միտումնավոր խոչընդոտների պատճառով»,-ասվում է գրառման մեջ։ Մարտի 18-ին ամբողջովին ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման և ստուգման աշխատանքները, իսկ գիշերը բնական գազն արդեն իսկ մատակարարվել է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ Գազատարը վնասվել էր ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը՝ ադրբեջանցիները խոչընդոտում էին աշխատանքներին, 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը և գազամատակարարումը շուտով կվերականգնվի, սակայն մարտի 18-ին գազամատակարարում դեռ չկար։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |