2 հայ բռնցքամարտիկ հաղթել է թուրք և ադրբեջանցի մրցակիցներին՝ դուրս գալով ԵԱ եզրափակիչ21 մարտի 2022 - 13:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն ներկայացնող բռնցքամարտիկներ Ռուսլան Ասլիկյանն ու Արթուր Շախպազյանը հաղթել են թուրք և ադրբեջանցի մրցակիցներին և դուրս եկել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 57 կգ քաշային Ասլիկյանն առավելության է հասել թուրք Տահիր Ակոյունի նկատմաբ: Առաջին ռաունդում մրցավարները 4:1 հաշվով առավելությունը տվել են մրցակցին, բայց 2-րդ և 3-րդ ռաունդներում Ասլիկայնը փոխել է մարտավարությունն ու բեկել մենամարտի ընթացքը: Գերկամային հաղթանակ է տոնել նաև 63.5 կգ քաշային Շախպազյանը: Ադրբեջանցի Ջալալ Գուրբանովի հետ մենամարտում նա առաջին ռաունդում ձախ կողային ուժգին հարված է բաց թողել և մրցավարը հաշիվը բացել է: Ապա Շախպազյանը զրկել է մրցակցին ձախով հարվածներ կատարելու հնարավորությունից: 2-րդ ռաունդում նախաձեռնողի դերում արդեն հայ մարզիկն էր: Արդյունքում Շախպազյանը 4:1 հաշվով հաղթել է ռաունդը: 3-րդ վճռորոշ ռաունդում հայ բռնցքամարտիկն ավելացրել է ճնշումը և հաղթանակ տարել: Այսպիսով Հայաստանն ունի եզրափակչի երկու մասնակից, իսկ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը հայրենիք կվերդառնա բրոնզե մեդալով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |