Արցախի ջրամատակարարման համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով![]() 22 մարտի 2022 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Արցախում ջրամատակարարման հետ կապված խնդիրներ չկան, ջրամատակարարման համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով։ Այդ մասին հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը՝ քաղաքացիների հարցումներին ի պատասխան։ «Ստեփանակերտում և Արցախի մնացած բնակավայրերում ջրամատակարարման ընդհատման հետ կապված որևէ խնդիր չկա, և ջրամատակարարման համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով: Որևէ խնդիր չկա նաև խմելու ջրի որակի հետ կապված, և քաղաքացիները կարող են նախկինի պես օգտվել մատակարարվող ջրից»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի»,-ասվում է ԱՀ տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |