Վայրի կենդանիների օգտագործումը կրկեսում կարգելվի

Վայրի կենդանիների օգտագործումը կրկեսում կարգելվի

PanARMENIAN.Net - Վայրի կենդանիների օգտագործումը կրկեսում կարգելվի։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Օրինագիծն ընդունվել է 60 կողմ, 27 ձեռնպահ ձայներով:

Նախագծով սահմանվում է, որ կենդանական աշխարհի պաշտպանության նպատակով արգելվում է ՀՀ-ում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---