Զենքի սպառնալիքով ծխախոտ գողացած երիտասարդը ձերբակալվել է![]() 23 մարտի 2022 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-ին, ժամը 03.42-ին, Մոսկովյան փողոցի խանութից զենքի սպառնալիքով փող և ծխախոտ գողացած երիտասարդը ձերբակալվել է, հայտնում է ոստիկանությունը։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 02.30-ի սահմաններում անհայտ անձը մոտեցել է կրպակին և ցույց տալով զենքի նմանվող առարկա՝ պահանջել է փող և ծխախոտ, ապա հափշտակելով դրանք՝ հեռացել է: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզվել է անհայտ անձի ինքնությունը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 22-ին 23-ամյա երիտասարդը ներկայացել է Կենտրոնական բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |