«Հետք»․ ՊՆ-ն հաստատել է՝ ՀՀ և Ադրբեջանի ՊՆ-ների միջև հատուկ կապ կա23 մարտի 2022 - 18:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա, հայտնում է «Հետքը»՝ ՊՆ-ից ստացած հարցման պատասխանին հղումով։ Հաշվի առնելով վերջին շրջանի լարվածությունը, ինչպես Արցախում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարցում էր ուղարկվել՝ խնդրելով նշել, թե, ի վերջո, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատվե՞լ է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մատնանշած հատուկ կապը, եթե այո, ապա հայկական ու ադրբեջանական կողմերը ուղիղ շփում ունեցե՞լ են այդ կապով։ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի մակագրած պատասխանում ասվում է՝ ՀՀ պաշտպանություն նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանությունների նախարարությունների միջև հաստատվել է վերոնշյալ հատուկ կապը՝ հավելելով, որ «հնարավոր չէ տրամադրել բովանդակային տեղեկատվություն՝ ելնելով կապի գաղտնիության ռեժիմի ապահովման անվտանգությունից»։ «Հետաքրքրականն այն է, որ Եվրոպական խորհրդի հաղորդագրության մեջ հստակ նշվում էր, որ հատուկ կապը հաստատվելու է երկու երկրի պաշտպանության նախարարների միջև, մինչդեռ ՀՀ ՊՆ-ն իր պատասխանում կիրառում է «նախարարությունների միջև ձևակերպումը»։ Հետևաբար, հասկանալի չէ՝ արդյոք Սուրեն Պապիկյանն ու Զաքիր Հասանովն են գտնվում հեռախոսակապի տարբեր ծայրերում, ինչպես ավելի վաղ նշում էին եվրոպացի պաշտոնյաները։ Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է նաև պատասխանել, թե ինչ կապի միջոց են կիրառում կողմերը։ Խոսքը հեռախոսի՞, տեսակապի՞, թե՞ մեկ այլ միջոցի մասին է։ Պաշտպանության նախարարությունը նաև չի նշում, թե վերջին անգամ երբ են կապ հաստատել կողմերը և, ի վերջո, արդյոք հնարավոր եղե՞լ է այդ կապի միջոցով կանխել երկու երկրի շփման գծում հնարավոր բախումները։ Ըստ պաշտպանական գերատեսչության՝ «իրադրությունը ՀՀ պետական սահմանին կայուն է», իսկ «Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի հետ համատեղ մշտապես տարվում են աշխատանքներ Արցախի սահմանային հատվածներում տեղի ունեցող միջադեպերի կանխման և կարգավորման ուղղությամբ»։ Իսկ այն հարցին, թե արդյոք ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, Պաշտպանության նախարարությունը նշել է, որ «ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ զինված ուժերն ապահովում են ՀՀ նախագահի 25.12.2007 թ. թիվ ՆՀ-308-Ն հրամանագրով հաստատված ՀՀ ռազմական դոկտրինի և ՀՀ անվտանգության խորհրդի 10.07.2020 թ. որոշմամբ հաստատված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության պահանջների կատարումը»։ Ե՛վ ռազմական դոկտրինում, և՛ ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշվում է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |