Հայաստանի կառավարությունը հաստատել է 2009թ. զբոսաշրջության զարգացման ծրագիրը 2 ապրիլի 2009 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Հինգշաբթի օրը կայացած նիստին Հայաստանի կառավարությունը հաստատել է 2009թ. զբոսաշրջության զարգացման ծրագիրը: Ծրագիրը նախատեսում է հինգ խումբ միջոցառումների իրականացում` տեղեկատվա-գովազդային ոլորտ, Հայաստանի մասին տեսահոլովակների հեռարձակում, զբոսաշրջիկներին երկիր գրավելուն ուղղված զանազան տոնական միջոցառումների անցկացում, օտարազգի տուրօպերատորների եւ լրագրողների` Հայաստան այցերի կազմակերպում եւ Հայաստանի միջազգային պարտականությունների իրականացում:Հայաստանի կառավարության կայքում ներկայացված 2009թ. զբոսաշրջության զարգացման ծրագրի համաձայն, վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում նպատակային պետական ծրագրի, պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր սեկտորի եւ բնակչության համագործակցության շնորհիվ Հայաստանում գրանցվում է զբոսաշրջիկների թվի կայուն եւ դինամիկ աճ, մասնավորապես`2001թ.-ից ի վեր Հայաստան կատարված միջազգային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմում է 25 %։ Ծրագրում ներկայացված տվհալների համաձայն, 2007 թ. միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է ավելի քան 510 000 այցելու` 2006 թ. համեմատ աճելով 33.5%-ով։ 2008 թ. Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 558 443 այցելու` 2007 թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 9.4%-ով։ Ինչպես համաշխարհային զբոսաշրջային այցելությունները, 2008 թ. Հայաստանում նույնպես զբոսաշրջային այցելությունների աճի տեմպի նվազում է արձանագրվել։ Այնուամենայնիվ զբոսաշրջային այցելությունները Հայաստան շարունակում են աճել, իսկ 2009թ. Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի թիրախը 650 000-ի սահմանագիծը հատելն է: Հայաստանում զբոսաշրջության զարգացման ծրագրերն իրականացվում են վերջին մի քանի տարիների ընթացքում եւ նպատակաուղղված են Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |