Թուրք պաշտոնյա․ ԱՄՆ-ն պետք է առանց նախապայմանների Թուրքիային մատակարարի թե F-35-ները, թե Patriot-ները24 մարտի 2022 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, արձագանքելով ՌԴ-ից գնված ՀՕՊ համակարգերն Ուկրաինային փոխանցելու առաջարկով հրապարակմանը, ասել է, որ ԱՄՆ-ն պետք է առանց նախապայմանների Թուրքիային մատակարարի թե F-35-ները, թե Patriot-ները։ Ալթունն այդպես է մեկնաբանել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Փոլ Քոլբի՝ Թուրքիայի վերաբերյալ հոդվածը, որը հրապարակվել էր ամերիկյան հայտնի The Wall Street Journal-ում: Քոլբն այդ հոդվածում առաջարկել էր Ռուսաստանից գնված համակարգերը փոխանցել Ուկրաինային՝ ռուսական կործանիչների դեմ պայքարելու համար, իսկ փոխարենն ԱՄՆ-ից ստանալ F-35 կործանիչները, որոնց ծրագրից Վաշինգտոնն Անկարային դուրս էր թողել ՌԴ-ի հետ ռազմական գործարք կնքելու պատճառով: Ի պատասխան Քոլբի առաջարկին՝ թուրք պաշտոնյան նշել է, որ մինչ նման բան առաջարկելը ԱՄՆ-ն պետք է Թուրքիային մատակարարի F-35 գերժամանակակից ամերիկյան կործանիչները, որոնց ծրագրից ըստ թուրք պաշտոնյայի՝ թուրքական կողմը հեռացվել է «անօրինական կերպով», գրում է Еrmenihaber-ը։ Նա նաև հիշեցրել է, որ Թուրքիան ի սկզբանե ցանկանում էր ԱՄՆ-ից ձեռքբերել Patriot ՀՕՊ համակարգեր, բայց Վաշինգտոնը հրաժարվել էր վաճառել: Ուստի նման իրավիճակում դժվար է լուրջ վերաբերվել ամերիկացի սյունակագրի առաջարկին: «Նախևառաջ ԱՄՆ-ն պետք է առանց նախապայմանների Թուրքիային մատակարարի թե՛ F-35-ները և թե Patriot-ները»,-ասել է Ֆահրեթթին Ալթունը։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |