Խրամորթի համայնքապետ․ Քարագլուխն Արցախի ՊԲ վերահսկողության ներքո է25 մարտի 2022 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը մարտի 24-ի ուշ երեկոյան հայտնել է, որ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքն ԱՀ պաշտպանության բանակի վերահսկողության տակ է, տեղեկացնում է 5-րդ ալիքը։ Նա նաև ասել է, որ իրավիճակը վերահսկելի է։ Համայնքապետը տեղեկացրել է որ ՊԲ զինծառայողները միջանցք են տվել մարտի 24-ին Փառուխի տարածք ներխուժած ադրբեջանցիներին, որպեսզի նրանք հեռանան։ «Սպասում ենք, որ պետք է դուրս գան Փառուխից»,- ասել է նա։ Սակայն մարտի 25-ի առավոտյան հայտնի է դարձել, որ ռուս խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցություններն էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր։ Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտում: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Հայտարարություն․ ՀՀ–ն ու ԱՄՆ–ն երկկողմ երկխոսության կարգավիճակը կբարձրացնեն Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի Աջակցություն կցուցաբերվի ՀՀ տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը, անվտանգության ոլորտին Բագրատ սրբազան. Ժամը 15:30-ին բոլորիդ սպասում եմ Բաղրամյան պողոտայում Ավելի վաղ նա ասել էր, որ հունիսի 12–ին շատ կարևոր իրադարձություն է սպասվում՝ առանց մանրամասնելու ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը |