ԵՄ-ում անընդունելի են համարում գազի դիմաց ռուբլով վճարումները![]() 25 մարտի 2022 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրամիության համար անընդունելի է գազի դիմաց ռուբլով վճարելու գաղափարը, քանի որ դա պատժամիջոցները շրջանցելու միջոց կլիներ, հայտնել է Reuters-ը։ «Մենք թույլ չենք տա շրջանցել մեր սահմանափակումները։ Այն ժամանակները, երբ կարելի էր շանտաժի ենթարկել էներգակիրներով, անցել են»,- ասել է նա, գրում է Gazeta.ru-ն։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հանձնարարել է գազի դիմաց վճարումները գանձել ռուբլով՝ «ոչ բարեկամ երկրներից» գնորդների համար։ Պուտինն ասել է, որ Արևմուտքը, սառեցնելով ՌԴ ակտիվները, սասանել է վստահությունը սեփական արժույթների նկատմամբ և դեֆոլտ է հայտարարել ՌԴ առջև իր պարտավորությունների մասով։ Պուտինը վստահություն է հայտնել, որ այժմ աշխարհում բոլորը գիտեն, որ դոլարով և եվրոյով պարտավորությունները կարող են չկատարվել։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |