Շոյգուն Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակի կայունացման ուղիները

Շոյգուն Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակի կայունացման ուղիները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ ՇոյգունԱդրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղում սրված իրավիճակի կայունացման ուղիները, հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։

«Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ մարտի 25-ին տեղի է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հեռախոսազրույցը։ Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ԼՂ-ում իրավիճակի կայունացման ուղիները և Անդրկովկասում անվտանգության պահպանումը»,-նշել է ՌԴ ՊՆ-ում, գրում է ՏԱՍՍ-ը։

Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել խաղաղապահ առաքելության ընթացքի և նրանց պատասխանատվության գոտում հումանիտար իրավիճակի մասին։

Մարտի 24-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլերը՝ դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---