Մակրոնը և Էրդողանը Բրյուսելում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Մակրոնը և Էրդողանը Բրյուսելում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, գրում է Еrmenihaber-ը։

Ելիսեյան պալատի հաղորդմամբ՝ Մակրոնը հայտնել է իր երկրի վճռականությունը՝ Մինսկի խմբի շրջանակներում «Ադրբեջանի և Հայաստանի միջև ճգնաժամի մշտական քաղաքական լուծում գտնելու հարցում»։

Բացի այդ Մակրոնը գոհունակություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջшնքերի կապակցությամբ։

Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ կարևորելով հնարավորինս շուտ հրադադարի հաստատումը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---