Պուտինը մարտի 25-ին հեռախոսազրույց է ունենալու Փաշինյանի հետ25 մարտի 2022 - 18:49 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին ՌԴ նախագահը հայտարարել է մշակույթի և արվեստի բնագավառում ՌԴ նախագահի մրցանակի դափնեկիրների հետ հանդիպման ժամանակ՝ դիմելով Սացի անվան Մանկական երաժշտական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանին, որը ծնունդով երևանցի է, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ես հնարավորություն կունենամ ձեր բարի խոսքերը Երևանի մասին փոխանցել Հայաստանի վարչապետին, ում հետ այսօր հեռախոսազրույց եմ ունենալու։ Կարծում եմ, նրան հաճելի կլինի»,-ասել է նա։ Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտում: Մարտի 25-ի առավոտվա դրությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հարվածային ԱԹՍ: Ադրբեջանի կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել ՊԲ 5 պայմանագրային զինծառայող։ Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառում է հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 2 պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |