Կոնգրեսական Քըրքը կասկածում է, որ ԱՄՆ Կոնգրեսը կընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը 2 ապրիլի 2009 - 23:03 AMT PanARMENIAN.Net - Չնայած ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստմանը, Ցեղասպանության մասին բանաձեւը չի ընդունվի ԱՄՆ Կոնգրեսում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցության խմբի համանախագահ, հանրապետական Մարկ Քըրքը: «Այս տարի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման ակնկալիքները մեծ են, քանի որ Բարաք Օբաման խոստացել է ընդունել Ցեղասպանությունը: Սակայն ինձ թվում է, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին թույլ չի տա օրինագծի ընդունումը», - հայտարարել է Մարկ Քըրքը: Դրա հետ մեկտեղ, կոնգրեսական Քըրքը նշել է, որ եթե ԱՄՆ հայկական համայնքին տրված խոստումը չկատարվի, ապա ժողովրդավարները կարող են պարտություն կրել 2010 թվականին Կոնգրեսի ընտրություններում: Հանրապետական կոնգրեսականն ընդգծել է, որ հավատում է, որ Կոնգրեսը մի օր կընդունի Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը:Մարտի 17-ին ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Բանաձեւը, որի հեղինակներն են Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենք Փալոունը եւ Մարկ Քըրքը, ԱՄՆ կառավարությանն ու նախագահին կոչ է անում ցեղասպանություն ճանաչել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ կիրառված վայրագությունները, որոնք խլել են 1,5 մլն մարդու կյանք: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյանը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետին․ Ռազմավարական երկխոսության ամուր հիմք է ստեղծվել Նա նշել է, որ ՀՀ–ն պատրաստակամ է գործադրելու բոլոր ջանքերը՝ այդ երկխոսությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ Գալուզին․ ՀՀ–ն սկսել է խուսափել Ռուսաստանի հետ շփումներից ԱԳՆ–ի և ՊՆ-ի գծով Նա նշել է, որ 2023–ի նոյեմբերից ԱԳ նախարարների հանդիպում չի եղել ՀՀ–ն առաջին անգամ կողմ է քվեարկել Աբխազիայի և Հրվ. Օսիայի վերաբերյալ Վրաստանի ներկայացրած ՄԱԿ-ի բանաձևին Հայաստանը վերջին տարիներին չէր մասնակցում քվեարկությանը, իսկ մինչ այդ միշտ դեմ է քվեարկել ԱԳ փոխնախարար. «Սևծովյան մալուխ» նախագծին միանալու հարցում ակնկալում ենք Վրաստանի աջակցությունը Նա նշել է, որ նախագծին տեխնիկապես մաս դառնալու համար կան որոշակի տնային աշխատանքներ, որ ՀՀ–ն պետք է ունենա |