Իսպանիայում Covid-19-ը հավասարեցրել են գրիպի տիպի սովորական էնդեմիկ հիվանդության

Իսպանիայում Covid-19-ը հավասարեցրել են գրիպի տիպի սովորական էնդեմիկ հիվանդության

PanARMENIAN.Net - Մարտի 28-ից Իսպանիայում Covid-19-ը հավասարեցվում է գրիպի նմանությամբ սովորական էնդեմիկ հիվանդության։ Sars-CoV-2-ով վարակված և ախտանիշ չունեցող, կամ թույլ ախտանիշներով անձը կկարողանա շարունակել ապրել իր առօրյա կենսակերպով։ Իսկ տնային ինքնամեկուսացման ռեժիմը պարտադիր չի լինի, գրում է Deutsche Welle-ն։

Նախկին պահանջները կտարածվեն միայն ռիսկի խմբերում գտնվող անձանց վրա։ Նրանց են դասվում 60-ն անց քաղաքացիները, թույլ իմունիտետով մարդիկ, ինչպես նաև հղի կանայք և բուժաշխատողները։

Նախկին պահանջներից ուժի մեջ է մնում միայն դիմակ կրելը փակ տարածքում, ինչպես նաև հանրային տրանսպորտում։ Համաճարակային վիճակն Իսպանիաում զգալիորեն բարելավվել է։ Բնակչության գրեթե 85 տոկոսը բազային պատվաստում է ստացել, 51 տոկոսը՝ նաև բուսթեր։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---