Սանոսյան․ Ադրբեջանը չի ազատել Քարագլխում զբաղեցրած դիրքերը![]() 28 մարտի 2022 - 14:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ադրբեջանական կողմը չի ազատել Քարագլխում զբաղեցրած դիրքերը։ Այն հարցին, թե հնարավո՞ր է Ադրբեջանը զիջումներ է պահանջում գազի դիմաց՝ նախարարն ասել է, թե չի կարող մեկնաբանել. քննարկումներին չի մասնակցում, գրում է Aysor.am-ը։ «Մի բան հստակ է՝ նոյեմբերի 9-ի այն դիրքերը, որտեղ կանգնել էին, այդ դիրքեր խախտվել են թե գյուղի, թե բարձունքի ուղղությամբ, կարծում եմ՝ բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն, որ ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր», - հայտարարել է Սանոսյանը։ ՀՀ ԱԳՆ-ն քարտեզներ է հրապարակել՝ նշելով, որ 2022թ. մարտի 28-ի առավոտյան ժամը 09.00-ի իրադրությունը արտահայտող քարտեզում երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղադրված են ադրբեջանական հենակետեր», - ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, իսկ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |