Հայաստանի հավաքականի մարզիչ. Խաղում էինք մենք, իսկ հաղթեցին էստոնացիները 2 ապրիլի 2009 - 23:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, մեկնաբանելով Էստոնիա-Հայաստան խաղի արդյունքները, հայտարարել է, որ 1:0 հաշիվը «չէր համապատասխանում խաղին, քանի որ Հայաստանի հավաքականն ավելի արժանի էր հաղթնակի»: «Խաղում էինք մենք, իսկ հաղթեցին էստոնացիները: Անկասկած, հիասթափվում ես, երբ լուրջ վտանգավոր պահեր ես ստեղծում, իսկ մրցակիցդ օգտագործում է փոքրաթիվ շանսերից մեկը: Ֆուտբոլում միշտ չէ, որ հաշիվը համապատասխանում է խաղին: Ցանկացած դեպքում, մենք շատ ավելի լավ հանդես եկանք, քան Երեւանում: Խաղից հետո ես շնորհակալություն հայտնեցի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին նվիրվածության եւ ջանքերի համար: Նշեմ, որ Տալլինի մարզադաշտն ահավոր վիճակում էր: Դա չի արդարացնում խաղի արդյունքը: Ես ուղղակի փաստ են արձանագրում»,-մեջբերում է Մինասյանին ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջը: Մինասյանը նաեւ ասել է, որ այս մրցաշարում արդեն կարեւոր չէ, թե որ տեղը կզբաղեցնի Հայաստանի հավաքականը, կարեւոր է, որ թիմը լավ խաղ ցույց տա առաջիկայում: «Դեռեւս հստակ չգիտեմ, թե որքան ժամանակ կկատարեմ գլխավոր մարզչի պարտականությունները: Այսօր ես կազմակերպչական դժվարություններ չունեցա, քանի որ աշխատում եմ հավաքականում արդեն 4 տարի եւ լավ գիտեմ ֆուտբոլիստներին: Գիտեմ նաեւ, որ սա մեծ պատասխանատվություն է: Ուստի առաջիկա խաղերում կաշխատենք առավելագույն լավ խաղ ցույց տալ»,-ասել է Մինասյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա |