Փոխնախարար․ Արագածոտնում «Մայլեռ» ներդրումային ծրագրով կստեղծվի մոտ 1500 աշխատատեղ![]() 28 մարտի 2022 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Արագածոտնում «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացմամբ կստեղծվի մոտ 1500 աշխատատեղ։ Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։ Նա հավելել է, որ Արագածոտնի մարզում կառուցվելիք այդ բազմաֆունկցիոնալ լեռնային համալիրի ընդհանուր ներդրումները կկազմեն մոտ 30 մլրդ դրամ։ Փոխնախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցի` Էկոնոմիկայի նախարարության իրականացրած տնտեսական քաղաքականության արդյունքները: Իսպիրյանի խոսքով` հաշվետու ժամանակահատվածում համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 5․7 տոկոս: Նշվել է, որ ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 35 տոկոս: 2021թ. արտահանումը ներմուծման նկատմամբ աճել է, ինչի շնորհիվ ՀՆԱ-ի նկատմամբ բացասական տարբերությունը կրճատվել է` կազմելով -8 տոկոս: «Առաջին անգամ ապրանքների արտահանումը գերազանցել է 3 մլրդ դոլարի շեմը»,- տեղեկացրել է փոխնախարարը: Անդրադառնալով տարածաշրջանային փոխգործակցությանը` փոխնախարարը նշել է, որ Հայաստանը շարունակել է ակտիվ ներգրավվածությունը ԵԱՏՄ աշխատանքներին: 2021 թ. ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 2․5 մլրդ դոլար: Խոսելով Հայաստան-ԵՄ համագործակցությունից` գերատեսչության ներկայացուցիչն ասել է, որ հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, և այն լիովին ուժի մեջ է մտել: Հաստատվել է CEPA դրույթների վերաբերյալ 300-ից ավելի միջոցառումներից բաղկացած ճանապարհային քարտեզը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |