Ստեփանակերտում գազամատակարարումը վերականգնվել է

Ստեփանակերտում գազամատակարարումը վերականգնվել է

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում գազամատակարարումը վերականգնվել է, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Արցախգազից» հայտնել են, որ առաջին փուլում գազը հերթականությամբ մատակարարվում է Ստեփանակերտի առանձին թաղամասերին։

Ավելի ուշ գազամատակարարումը կվերսկսվի Լեռնային Ղարաբաղի մյուս բնակավայրերում։

Ավելի վաղ «Արցախգազ» ՓԲԸ-ն կեղծ և սադրիչ էր որակել ադրբեջանական «Ազերիգազի» հայտարարությունը, թե «Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները վերաղցվել են և մարտի 29-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի»` նշելով, որ բնական գազը մուտք է գործում Արցախ միայն մեկ գազատարի միջոցով՝ ՀՀ տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է։

Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, ադրբեջանցիները խոչընդոտում էին աշխատանքներին: 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը։ Մարտի 18-ին հայտարարվեց, որ նորոգման աշխատանքներն ավարտվել են, սակայն, գազը բաժանորդներին սկսել է մատակարարվել մարտի 19-ից։ Մարտի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,-ասվում էր ԱՀ տեղեկատվայան շտաբի հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---