ԵԱՀԿ գործող նախագահը ՀՀ կայցելի![]() 29 մարտի 2022 - 11:25 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը տարածաշրջանային այցով կլինի Հարավային Կովկասում, կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, տեղեկացնում է ԵԱՀԿ կայքը։ Նա հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։ Հայաստանում Ռաուն կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նշվում է, որ այս այցը նվիրված է լինելու Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության, խաղաղ համագործակցության և երկխոսության առաջմղմանը։ Photo. AP
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |