Մրցութային խումբ․ Եկեղեցու դիրքորոշումը շատ կարևոր է, բայց Քրիստոսի արձանը ճարտարապետական կոթող է29 մարտի 2022 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը հայտարարություն է տարածել` նշելով, որ եկեղեցու դիրքորոշումը շատ կարևոր է, բայց Հիսուս Քրիստոսի արձան-համալիրը ճարտարապետական կոթող է։ «Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը մեզ համար շատ կարևոր է և գնահատելի: Միևնույն ժամանակ ցանկանում ենք վերահաստատել, որ Հիսուս Քրիստոսի արձան-համալիրը ճարտարապետական կոթող է, որը նպատակ ունի դառնալ միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլ ամբողջ աշխարհի մարդկության համար: Ինչպես նաև մոնումենտալ կոթողը մեծ ներուժ ունի՝ դառնալու առաջին քրիստոնյա պետության այցեքարտն աշխարհում ու մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու։ Կրկին շնորհակալություն ենք հայտնում գաղափարի աջակիցներին և լիահույս ենք, որ աստվածահաճո այս առաքելության մեջ մենք միաբան ենք»,-ասվում է հանձնախմբի հայտարարութան մեջ։ Նշվում է, որ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի հանձնախումբն ամփոփել է մրցութային առաջին փուլը՝ հնարավորություն տալով 21 հեղինակի մեկամսյա ժամանակահատվածում լրամշակել իրենց աշխատանքները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի ունենալով, որ այն հարիր չէ Հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Այդ մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողովի հայտարարության մեջ։ Արձանագրվել է, որ ծրագրի առնչությամբ Մայր Աթոռը քննարկումներ է ունեցել նախաձեռնության հեղինակ, հայտնի գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանի հետ՝ հայտնելով ՀԱԵ մոտեցումները: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ազդարարել է բացառիկ ծրագրի մեկնարկի՝ Հիսուս Քրիստոսի արձան կանգնեցնելու նախաձեռնության մասին։ Միայն քանդակի բարձրությունը պետք է լինի խորհդրանշական 33 մ, իսկ պատվանդանի հետ միասին այն կարող է կրկնակի և նույնիսկ եռակի անգամ բարձր լինել։ Ծառուկյանը հայտնել է, որ ճարտարապետների և մասնագետների մեծ խումբ կաշխատի և նա մտադիր է հիմնարկեքն անել արդեն 2022-ին։ Մոտ 200 նախագծից առանձնացվել է մոտ 20-ը, որից էլ պետք է ընտրվի հաղթողը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |