Աբրահամյան․ Իշխանության մի ներկայացուցիչ խոսում է պատերազմի բարձր հավանականության, մյուսը՝ թուրքի հետ բարեկամության մասին

Աբրահամյան․ Իշխանության մի ներկայացուցիչ խոսում է պատերազմի բարձր հավանականության, մյուսը՝ թուրքի հետ բարեկամության մասին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախում ստեղծված իրադրության մասին Հայաստանի Անվտանգության խորհուրդը, այն ղեկավարողը, իհարկե պետք է հստակ գնահատականներ հնչեցնեն, սակայն ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունում հնչող հայտարարություններն ու իրականացվող քայլերը և միջոցառումները պետք է համահունչ լինեն։

«Այսինքն՝ անել հայտարարություններ և կողքից հետևել իրադարձությունների ընթացքին ու սահմանափակվել միայն մտահոգություն հայտնելով, կարող են միջին վիճակագրական քաղաքացիները, բայց ոչ երբեք անվտանգության պատասխանատու պաշտոնյաները։

Նույն իշխանության մի ներկայացուցիչ խոսում է պատերազմի բարձր հավանականության մասին, մյուսը՝ թուրքի հետ բարեկամանալու անխուսափելիության մասին»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ պատերազմի հավանականությունը նաև աճում է, եթե դա կանխելուն ուղղված ջանքերը՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական առումով անբավարար են։

ՀՀ անվտանգության խորհուրդը մարտի 28-ին կայացած նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը` այն գնահատելով խիստ լարված: ԱԽ հայտարարության մեջ ասվում է, որ իրադրության վերլուծությունը ցույց է տալիս՝ Ադրբեջանը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում ասել է, որ «մեր հարևան, եղբայր շատ պետություններ պիտի գիտակցեն, որ մեկ է՝ հարևաններ ենք, ապրելու ենք դարերով նույն տեղում, պետք է եղբայրություն անենք, մենք իրենց համար ցավանք, իրենք մեզ համար ցավան»։ Նա նշել է, որ ուզում է կոչով դիմել «եղբայր պետություններին՝ վրացիներին, աբխազներին, օսեթներին, ադրբեջանցիներին, թուրքերին»։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---