ՌԴ ԱԳ փոխնախարար․ ԼՂ-ում ադրբեջանցիների հետքաշումը պետք է Բաքվին հասցեագրել29 մարտի 2022 - 14:28 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, ասել է, որ ադրբեջանական զորքերի հետքաշման հարցը պետք է Բաքվին հասցեագրել։ «Ռուսաստանի արտգործնախարարությունն արդեն արել է իր հայտարարությունը՝ մտահոգություն հայտնելով Ղարաբաղի գոտում լարվածության աճի կապակցությամբ»,- ասել է Ռուդենկոն, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա հույս է հայտնել, որ լարվածությունը Լեռնային Ղարաբաղում կկարգավորվի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։ «Մենք հուսով ենք, որ այդ ամենը, այնուամենայնիվ, կկարգավորվի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում»,-ասել է նա։ Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահ զորրախմբի պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետք է քաշեր զորքերը ԼՂ Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով |