Պատկերասրահը կողոպտած տղամարդը ներկայացել է մեղայականով 2 ապրիլի 2009 - 23:33 AMT PanARMENIAN.Net - Մարտի 31-ին 39-ամյա Մանվել Վ-ն. ներկայացել է մեղայականով Հրազադնի ոստիկանության բաժին: Նա խոստովանել է, որ Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի բաժանմունքից հայ մեծանուն գեղանկարիչների 18 կտավ է գողացել: Մարտի լույս 31-ի գիշերը, կոտրելով պատկերասրահի պատուհանը, Մանվել Վ-ն գողացել է հայ մեծանուն գեղանկարիչների, այդ թվում Այվազովսկու, Գեւորգ Բաշինջաղյանի, Մարիամ Ասլամազյանի, Փանոս Թերլեմեզյանի, Մարտիրոս Սարյանի, Սուրեն Սաֆարյանի, Համայակ Հակոբյանի, Ստեփան Աղաջանյանի, Սեդրակ Առաքելյանի եւ Խաչատուր Եսայանի գործերը: «Հետաննությունն ընթանում է հանրապետական մակարդակով եւ ես համոզված եմ, որ մեղավորն իր արժանի պատիժը կստանա»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի բաժանմունքի ղեկավարը: Հրազդանի բաժանմունքի 70 տարվա գոյության ընթացքում հավաքվել է ոչ մեծ, սակայն հարուստ ցուցադրություն, կազմված հայ նկարիչների եւ քանադակագործների 101 աշխատանքից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը |