ԱԻ նախարար Փիլոյանը ձերբակալվել է![]() 31 մարտի 2022 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Ձերբակալվել է արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը: Ձերբակալման մասին տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է «Հետքը»։ Այլ մանրամասներ չկան՝ կառույցից խոստացել են ավելի ուշ հայտարարություն տարածել: Մարտի 28-ին Ազգային անվտանգության ծառայությունն ու Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն էին իրականացրել Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Քրեական գործւ, ըստ նախնական տեղեկությունների, վերաբերում է ԱԻՆ-ում ենթադրյալ չարաշահումներին: Փիլոյանը 2020 թ. նոյեմբերի 20-ին է նշանակվել արտակարգ իրավիճակների նախարար։ 2020 թ. հոկտեմբերի 22-ին նա արժանացել է «Ազգային հերոսի» կոչման։ Նա գեներալ-մայորի զինվորական կոչում է ստացել 2020-ի հուլիսի 7-ին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |