Հարությունյանը հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն![]() 31 մարտի 2022 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշայինների եզրափակչում ազատ ոճային Արսեն Հարությունյանը հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Նա 15:3 հաշվով հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի նկատմամբ, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։ 22-ամյա ըմբիշը կարիերայում երկրորդ անգամ է նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատմության առաջին ըմբիշը, ով նմանօրինակ արդյունք է գրանցում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 3 մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Ավելի վաղ ԵԱ-ի արծաթե մեդալակիր էր դարձել Արման Անդրեասյանը, իսկ բրոնզե մեդալը նվաճել է Մանվել Խնձրցյանը: Ապրիլի 1-ին, Եվրոպայի առաջնությունում պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանը կներկայացնեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |