Փաշինյան․ Ադրբեջանը փորձում է ԼՂ և ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել![]() 31 մարտի 2022 - 12:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Արցախում և ՀՀ-ում իրավիճակի վերաբերյալ ԱԽ նիստի հայտարարությանը, պարզաբանումներ է տվել և հայտարարել, որ Ադրբեջանը փորձում է ԼՂ և ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել։ Մարտի 28-ի ԱԽ հայտարարության մեջ ասվում էր․ «Իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ; Վարչապետը նշել է, որ ինչպես 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը ՀՀ և Արցախի դեմ վարում է ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի բովանդակության ձևավորման քաղաքականություն։ «Ադրբեջանը նախ թեզեր է նետում դիվանագիտական կամ հանրային հարթակ, ապա Հայաստանին մեղադրում է այդ թեզերին չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու կամ մերժելու մեջ, հետո Հայաստանին է վերագրում ինչ-որ խոստումներ, ինչ-որ պայմանավորվածություններ, հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ։ Եվ այդ մեղադրանքի վրա կառուցում է ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդարացվում են վերոնշյալ խոսութով և բանաձևեևով»», - ասել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ այդ գործելակերպը բազմիցս կրկնվել է և այժմ էլ շարունակվում է։ «Ակնհայտ է, որ Ադրբեջանը դրանով փորձում է ԼՂ-ի և ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել, իմ այսօրվա ելույթի նպատակը այդ խոսույթի անհիմն և ոչ լեգիտիմ լինելն ի ցույց դնելն է»,-ասել է նա: ՀՀ Անվտանգության Խորհուրդը նաև միջազգային հանրության ուշադրությունն էր հրավիրել Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ համարել միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |