Չավուշօղլու․ Կուզեի Ադրբեջանի ու ՀՀ ԱԳ նախարարների հետ հանդիպեինք, բայց Անթալիայում հնարավոր չեղավ31 մարտի 2022 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին, հայտարարել է, որ իր երկրի հարաբերությունները Հայաստանի հետ բարելավվում են։ Այդ մասին նա խոսել է A Haber հեռուստաալիքին հարցազրույցում։ «Դրական ուղերձներից բացի, մենք հատուկ ներկայացուցիչների ենք նշանակել, որոնք երկու անգամ հանդիպում են ունեցել։ Նրանք մշտապես հեռախոսակապով ևս շփվում են։ Մենք քայլեր ենք ձեռնարկել վստահության հաստատման համար՝ ավիաթռիչքներ են մեկնարկել․․․ Կան նաև քաղաքական շփումներ։ Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական համաժողովին։ Ես կցանկանայի, որ երեքով հանդիպեինք (Ադրբեջանի ԱԳ նախարարի-խմբ․), սակայն Անթալիայում դա հնարավոր չեղավ... Անհնար է, որ ամեն ինչ մեկ օրում կարգավորվի»,- ասել է նա։ Մարտի 12-ին թուրքական Անթալիայում տեղի է ունեցել ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը՝ բանակցելու համար երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում։ Չավուշօղլուն «շատ կառուցողական և արդյունավետ» է անվանել Միրզոյանի հետ հանդիպումը։ Մարտի 21-ին Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է․ «Հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ վերահաստատել են, որ պատրաստակամություն ունեն այս գործընթացն առանց նախապայմանների տանել առաջ և, ի վերջո, պսակել այն հարաբերությունների հաստատմամբ և երկրների միջև սահմանների բացմամբ»։ Photo. Ria Novosti Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ |