Ավինյանը` ՔՊ-ի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու31 մարտի 2022 - 17:55 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից որոշում կա, որ Երևանի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է քաղաքապետի թեկնածուն։ Այդ մասին հայտնել է իշխող կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։ «Բայց շատ կարևոր է, որ լինի այն տարանջատումը, որ հիմա, այո, մեր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ամբողջ թիմով աջակցում է նրան իր գործում։ Պարոն Ավինյանի մասով էլ կա որոշում, որ նա պետք է շուտով դառնա Երևանի փոխքաղաքապետ, և առաջիկայում դա ևս բոլորս կտեսնենք»,- ասել է նա՝ պատասխանելով Սարգսյանի ավելի վաղ հնչեցրած դիտարկման մասին հարցին։ Ավելի վաղ քաղաքապետ Սարգսյանն ասել է, որ Ավինյանի հետ քննարկումներ են եղել, բայց վերջնական համաձայնություն չկա։ «Եթե դա լինի՝ Ավինյանը կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ, ապա կգլխավորի նախընտրական ցուցակը»,- նշել էր նա։ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվելու են 2023-ին։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 24–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |