Հայ-ամերիկյան թանգարանի գալա-երեկույթում $31 մլն է հավաքագրվել 1 ապրիլի 2022 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայում Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի կառուցման համար մարտի 27-ին տեղի ունեցած Legacy Gala երեկույթում $31 մլն է հավաքագրվել, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Միջոցառմանն այցելել է ավելի քան 1100 բարերար, պետական ծառայող և այլ հյուրեր։ Գալա-երեկույթի համանախագահող Ալին Բարան Օրունկակցիելը նշել է այդ կրթական և մշակութային կենտրոնի կարևորությունը հաջորդ սերունդների համար։ «Թանգարանը կլինի հայ մշակույթի և ժառանգության ուսումնասիրության, գնահատման և պահպանման երաշխիքը գալիք սերունդների համար»,-ասել է նա։ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է, որ նաև իր ջանքերով թանգարանին $950,000-ի աջակցության կետն ընդգրկվել է 2022 ֆինանսական տարվա դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրենքում և ստորագրվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից։ Հայ-ամերիկյան թանգարանի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2021-ի hուլիսի 11-ին Գլենդեյլում: Ծրագիրը մշակվում էր 2013 թվականից ի վեր։ Տարածքը հատկացրել է Գլենդեյլի քաղաքապետարանի խորհուրդը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |