Կառնուտի ջրամբարում մեկնարկել են ջրի կուտակման աշխատանքները![]() 1 ապրիլի 2022 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Մարտի 31-ի դրությամբ Շիրակի մայր ջրանցքով սկսվել են Կառնուտի ջրամբարում ջրի կուտակման աշխատանքները` նախորդ տարվանից մեկ ամիս շուտ։ 2021-ի ոռոգման սեզոնին առաջացած խնդիրները հաշվի առնելով` Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները Շիրակ ՋՕԸ-ի հետ համագործակցությամբ, հետևողական աշխատանքներ են ձեռնարկել ոռոգման խնդիրների կարգավորման ուղղությամբ։ Շիրակ ՋՕԸ-ի կողմից ներկայումս ընթանում են Շիրակի մայր ջրանցքի մաքրման աշխատանքներ` Կառնուտի ջրամբարում ջրի կուտակումը անխոչընդոտ իրականացնելու նպատակով: Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ոռոգման սեզոնի մեկնարկին ջրամբարներում համապատասխան քանակության ջուր ամբարելու համար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |