Ռուբինյան․ Փաշինյանն ընդդիմությանը փակ հանդիպում է առաջարկել, մերժումից հետո՝ մեկ այլ

Ռուբինյան․ Փաշինյանն ընդդիմությանը փակ հանդիպում է առաջարկել, մերժումից հետո՝ մեկ այլ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը փակ հանդիպման առաջարկ է արել, որը մերժվել է։ Այդ մասին Ազգային ժողովում մեկնարկած արտահերթ նիստում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Արտահերթ նիստի օրակարգում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն է:

Նա ասել է, որ առաջարկը փոխանցվել է իր կողմից մարտի 31-ին և որ ինքը քննարկումներ է ունեցել վարչապետի ու «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։

«Ընդդիմադիր խմբակցություններն ասել են, որ այդ ֆորմատն ընդունելի չէ։ Քննարկելով վարչապետի հետ՝ արել եմ երկրորդ առաջարկը՝ փակ աշխատանքային քննարկում կազմակերպել ԱԺ խորհրդի ձևաչափով, սակայն պատասխան դեռ չեմ լսել»,- ասել է Ռուբինյանը։

Նա հորդորել է ընդդիմադիր խմբակցություններին հստակ պատասխան տալ։

Մարտի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Արցախում և ՀՀ-ում իրավիճակի վերաբերյալ ԱԽ նիստի հայտարարությանը, պարզաբանումներ է տվել և հայտարարել, որ Ադրբեջանը փորձում է ԼՂ և ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել։ Նա նաև ասել է, որ անհրաժեշտ է սահմանային իրադրության միջազգային մոնիտորինգի մեխանիզմ գործարկել։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---