ՏԻՄ օրենքը լրացնելու նախագիծը՝ ԱԺ արտահերթում 1 ապրիլի 2022 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել՝ քննարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Ըստ նախագծի, եթե համայնքի ավագանու առաջին նիստը լիազորությունները ստանձնելու պահից 20 օրվա ընթացքում չի գումարվում, կամ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի՝ մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը: Նախագծի հրատապությունը բացատրվել է նրանով, որ վերջին ՏԻՄ ընտրություններից հետո մի շարք համայնքներում կառավարման բնականոն ընթացքը խաթարված է: Նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը բերել է Վանաձորի օրինակը, որտեղ իրավական կարգավորումներոով չի ստացվում լուծել առաջացած խնդիրները և «ըստ մասնագետների, լուծումը օրենսդրական նախաձեռնությունն է»։ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Անդրանիկ Թևանյանն իր ելույթում ասել է, որ կառավարության նիստում ասվում է, որ նա լայնամասշտաբ պատերազմի շեմին ենք, բայց արտահերթ նիստում քննարկվում է ՏԻՄ օրենքում լրացում կատարելու նախագիծը։ Ըստ n8a՝ փորձ է արվwւմ ՏԻՄ հասկացությունը վերացնել՝ այն դարձնելով նշանակովի: Նա հավելել է, որ խմբակցության համար նման մոտեցումն անընդունելի է։ Դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններում ամենամեծ թվով քվեն ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավար,Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դեկտեմբերի 16-ին կալանավորվել է։ ԼՀԿ-ն, որը ստացել էր ձայների 3,97 տոկոսը և զբաղեցրել 6-րդ տեղը, դիմել էր Վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն ընտրությունները, սակայն դատարանը մերժեց ԼՀԿ-ի հայցը։ ԼՀԿ-ն նաև առանձին միջնորդություն էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց, ինչը բավարարվել էր։ Արդյունքում Վանաձորը մինչ օրս ղեկավար չունի։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |