Այսօր կստորագրվի Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախնական նախագիծը 3 ապրիլի 2009 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Այսօր նախատեսվում է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության մասին փոխըմբռնման հուշագրի նախնական նախագծի ստորագրումը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել տրանսպորտի ու կապի նախարարության մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը: Ապրիլի 2-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել Իրանի պատվիրակությունը` ճանապարհների ու հաղորդակցությունների նախարար Համիդ Բիհբահանիի գլխավորությամբ: Նախարարությունում տեղի ունեցած երկու երկրների համագործակցության համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում նաեւ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցմանն իրանական կողմի հնարավոր մասնակցության հարցը: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին երկաթուղու շինարարության գործում, որի համար առաջիկայում աշխատանքային խումբ կստեղծվի, որի կազմում կլինեն երկուական ներկայացուցիչ երկու կողմից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |