Դեսպան․ ՀՀ-ում մեծ ակնկալիքներով են սպասում Եգիպտոսի նախագահի այցին

Դեսպան․ ՀՀ-ում մեծ ակնկալիքներով են սպասում Եգիպտոսի նախագահի այցին

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերը հանձնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին։

Կարճատև զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ աս-Սիսիին փոխանցել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Դեսպան Փոլադյանը նշել է, որ հայկական կողմը մեծ ակնկալիքներով է սպասում Եգիպտոսի առաջնորդի՝ Հայաստան պաշտոնական այցին։

Պատասխան խոսքում Եգիպտոսի առաջնորդը նշել է, որ կօգտվի ընձեռած հնարավորություններից՝ այցելելու Հայաստան։ Շնորհավորելով ՀՀ դեսպանին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ՝ ԵԱՀ նախագահ աս-Սիսին բարձր է գնահատել հայ-եգիպտական ավանդական բարեկամական հարաբերությունները և հաջողություն մաղթել ՀՀ դեսպանին իր առաքելության մեջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---