Սաղաթելյանը քաղաքացիներին հորդորել է ապրիլի 5-ին հավաքվել Ազատության հրապարակում![]() 1 ապրիլի 2022 - 17:23 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, «Հայաստան» խմբակցության խորհրդարանի ամբիոնից իր ելույթում կոչ է արել քաղաքացիներին ապրիլի 5-ին՝ ժամը 18։30-ին, հավաքվել Ազատության հրապարակում և քննարկել անելիքները։ Նա ասել է, որ Ազգային ժողովը համարժեք չի արձագանքում մարտահրավերներին։ «Խորհրդարանը պետք է գումարեր արտահերթ նիստ և քննարկեր ստեղծված իրավիճակy,երբ թշնամին ներխուժել է Փառուխ և գրավել ռազմավարական բարձունքները․․․Պետք է պատերազմական իրավիճակում պետական ծախսերը վերանայելու, ռազմաքաղաքական օպերատիվ հարցերով կառավարման շտաբ ստեղծելու հարցեր քննարկեր, մինչդեռ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն այս իրավիճակում արտահերթ նիստ է հրավիրում՝ Վանաձորի քաղաքապետարանը նվաճելու համար»,-ասել է նա։ Սաղաթելյանը հավելել է, որ Ազատության հրապարակում քաղաքացիների հետ միասին քննարկելու են, թե ինչպես պահեն Արցախը, ինչպես պաշտպանեն Հայաստանը, հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության ինչ քայլեր և գործողություններ ձեռնարկեն: Մարտի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Արցախում և ՀՀ-ում իրավիճակի վերաբերյալ ԱԽ նիստի հայտարարությանը, պարզաբանումներ է տվել և հայտարարել, որ Ադրբեջանը փորձում է ԼՂ և ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել։ Նա նաև ասել է, որ անհրաժեշտ է սահմանային իրադրության միջազգային մոնիտորինգի մեխանիզմ գործարկել։ Ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |