Ուիլ Սմիթը դուրս է գալիս Ամերիկյան կինոակադեմիայից![]() 2 ապրիլի 2022 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը հայտարարել է Ամերիկյան կինոակադեմիայից դուրս գալու մասին։ Նա ափսոսանք է հայտնել «Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխությանը տեղի ունեցած միջադեպի համար, երբ հարվածել էր վարողին իր կնոջ մասին կատակի համար։ «Ես դրժեցի Ակադեմիայի վստահությունը։ Ես զրկեցի մյուս դափնեկիրներին և հաղթողներին տոնելու և իրենց նշանակալի աշխատանքի համար շնորհավորանքներ ստանալու հնարավորությունից։ Այսպիսով, հրաժարվում եմ Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտության ակադեմիայի անդամությունից և կընդունեմ բոլոր հետևանքները, որոնք Խորհուրդն անհրաժեշտ կհամարի»,-ասվում է դերասանի հայտարարության մեջ, գրում է Deadline-ը։ «Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ Ուիլ Սմիթը հարվածել էր արարողությունը վարող Քրիս Ռոքին իր կնոջ՝ Ջեյդա Փինքեթ-Սմիթի սանրվածքի հասցեին, նրա կատակի համար։ Փինքեթ-Սմիթը սափրել էր գլուխը հիվանդության պատճառով։ Ավելի ուշ Սմիթը ներողություն էր խնդրել Ռոքից։ ԱՄՆ Կինոակադեմիան կարգապահական հետաքննություն էր սկսել։ Ուիլ Սմիթն «Օսկարի» է արժանացել «Արքա Ռիչարդ» ֆիլմում Տղամարդու լավագույն դերակատարման համար։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |