«5165 շարժումը» ԱԺ-ից պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը 4 ապրիլի 2022 - 19:19 AMT PanARMENIAN.Net - «5165 շարժման» ներկայացուցիչները հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց։ Նրանք պահանջում են, որ ՀՀ Ազգային ժողովը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը և անհապաղ աշխատանքներ սկսի ԱՀ միջազգային ճանաչման ուղղությամբ։ Այս մասին ասել են շարժման ներկայացուցիչները։ «Հայտարարում ենք, որ այս պահանջն Արցախի փրկության պահանջ է, Արցախը ցեղասպանությունից փրկելու պահանջ է։ Խնդրում ենք սա չդիտարկել որպես շարքային, սովորական, քաղաքական ակցիա»,-ասել է Շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը, հայտնում է «Փաստինֆոն»։ Ակցիայի մասնակիցները պահանջագիր են ներկայացրել Հայաստանի խորհրդարանին։ «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը նշել է, որ սա պետք է դառնա բոլորի օրակարգային հարցը, քանզի պիտի լուծվի Արցախի փրկության խնդիրը, ինչը նաև մեր արժանապատվության հարցն է։ Նա ընդգծել է, որ փաստացի Հայաստանը վաղուց ճանաչել է Արցախը, քանի որ բազմիցս կնքվել են միջպետական պայմանագրեր։ «Սովորաբար նման ակտերն ընդունում են երկրի ղեկավարները, գործադիր մարմինը կամ խորհրդարանը։ Բայց, քանի որ մենք վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանը երբևէ չի պահել մեր ազգային շահը, ազգային շահի օգտին չի գործել, հիմա էլ չենք վստահում իրեն, ուստի, մենք դիմում ենք խորհրդարանին և պահանջում ենք ճանաչել Արցախի անկախությունը»,-ասել է նա։ Տոնոյանը, դիմելով խորհրդարանին և իշխանությանը , ասել է, որ չփորձեն ժողովրդին մոլորեցնել, թե՝ եթե ճանաչենք Արցախը, ապա պատերազմ կսկսվի։ «Եթե նման սադրանքներ լինեն, ապա մենք ձեզ կմեղադրենք, որ Ադրբեջանի հետ պայմանավորված եք։ Այդ ամեն անում եք, որպեսզի հարկադրեք ժողովրդին վախի ազդեցության տակ հրաժարվել Արցախից։ Սեպտեմբերի 27-ին մենք Արցախը չենք ճանաչել, բայց պատերազմ սկսվեց։ Այնպես որ, թող որևէ մեկը չփորձի մոլորեցնել այդ վախերով, թե մենք հանուն դրա չենք ճանաչում Արցախը»,-ասել է Կարին Տոնոյանը։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար |