Կիվիկո․ Ղրիմից պաշտոնական պատվիրակություն է ժամանել ՀՀ 5 ապրիլի 2022 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Գործարար այցով Ղրիմից պաշտոնական պատվիրակություն է ժամանել Հայաստան։ Այդ մասին հայտնել է Ղրիմի կառավարության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պատվիրակության կազմում են նաև ՌԴ նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, տնտեսական զարգացման նախարարության և գործարար համայնքի ներկայացուցիչներ։ Կիվիկոն հայտնել է, որ Ղրիմի պատվիրակությունը մասնակցելու է Ղրիմի օրերին, ինչպես նաև ներկայացնելու է Ղրիմի ներդրումային և տնտեսական ներուժը։ Կայանալու են նաև գործարարների երկկողմ հանդիպումներ։ Պատվիրակությունը հանդիպելու է ՀՀ-ում ՌԴ դեսպանի, ՀՀ-ում ՌԴ Առևտրի ներկայացուցչի, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ տեղի է ունենալու նաև «Ղրիմի գարուն՝ հավերժ միասին» լուսանկարչական ցուցահանդես, նվիրված ՌԴ-ի հետ Ղրիմի միավորման 8-ամյակին, և տոնական համերգ։ ՌԴ-ին Ղրիմի միավորման վերաբերյալ ՀՀ-ն ոչ մի ճանաչող հայտարարությամբ հանդես չի եկել և չեզոք դիրքորոշում է զբաղեցնում՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի ամբողջ ընթացքում։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |