ՀՀ-ն 3-րդն է մայիսյան տոներին ՌԴ զբոսաշրջիկների նախընտրելի երկրների թվում

ՀՀ-ն 3-րդն է մայիսյան տոներին ՌԴ զբոսաշրջիկների նախընտրելի երկրների թվում

PanARMENIAN.Net - Հայաստանը հայտնվել է մայիսյան տոներին ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների թվում՝ հասանելի արտասահմանյան երկրների շրջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` OneTwoTrip զբոսաշրջային օպերատորի վրա հղումով։

Հասանելի արտասահմանյան երկրների թվում առաջինը Թուրքիան է՝ դեպի այդ երկիր տոմսերով հետաքրքրվել է զբոսաշրջիկների 23 տոկոսը, հաջորդը Ուզբեկստանն է՝ 9 տոկոսով, և երրորդը՝ Հայաստանը ՝ 8 տոկոսով։

Ընկերության մասնագետները վերլուծել են ապրիլի 30-ից մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում ավիափոխադրումների որոնողական հարցումների տվյալները։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---