Ադրբեջանցիներն Իրանի քաղաքացու են սպանել այդ երկրի հետ սահմանին![]() 5 ապրիլի 2022 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ու Իրանի սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ ադրբեջանցիներն Իրանի քաղաքացու են սպանել։ Ըստ Ադրբեջանի սահմանապահ ծառայության, 6 զինված իրանցի փորձել է հատել սահմանը, որոնց ձերբակալելու փորձի ժամանակ նրանցից մեկը՝ 1996 թ. ծնված Բեհնամ Բալային սպանվել է, մյուսներին հաջողվել է թաքնվել։ Նշվում է, որ սպանվածի մոտ հայտնաբերվել է Կալաշնիկովի ինքնաձիգ և ավելի քան 32 կգ թմրանյութ, գրում է Interfax.az-ը։ Միջադեպը գրանցվել է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած Ջրականում՝ Շիհալիագալի գյուղի մոտ։ Նշվում է նաև, որ ավելի ուշ իրանցիներից մեկը ևս հայտնաբերվել է և որ իրանական կողմն իրազեկված է միջադեպի մասին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |