Լեհաստանի դեսպան․ ԵԱՀԿ նախագահի՝ Երևանում և Բաքվում հանդիպումների մասին հայտարարություն կլինի Վիեննայից![]() 5 ապրիլի 2022 - 18:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը, անդրադառնալով Լեհաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի տարածաշրջանային այցի արդյունքներին, նշել է, որ չի կարող բարձրաձայնել քննարկումների բոլոր մանրամասները, որոնք եղել են Հայաստանում և Ադրբեջանում հանդիպումներում։ «Հանդիպումները, որոնք տեղի ունեցան Բաքվում և Երևանում, փակ են եղել և ոչ բոլոր հարցերին է հնարավոր անդրադառնալ։ Պայմանավորվածության համաձայն՝ առաջինը հայտարարությամբ հանդես կգա Վիեննայի գրասենյակի մամուլի խոսնակը»,- ասել է նա, գրում է Factor.am-ը։ Ըստ Չեպլակի՝ Զբիգնև Ռաուի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Փաշինյանը գլխավորապես նպատակ է ունեցել առաջարկներ լսել և ստացել է հստակ պատասխաններ։ «Կուզենայի հստակ նշել, որ շատ անկեղծ և բաց զրույց է եղել Նիկոլ Փաշինյանի և Լեհաստանի ԱԳ նախարարի միջև, բավական դրական եմ գնահատում զրույցը»,- ասել է նա։ Ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |