ՌԴ-ում ՀՀ դեսպանը Միլոնովին ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ է հանձնել![]() 6 ապրիլի 2022 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ և շնորհակալագիր է հանձնել ՌԴ Պետդումայի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիտալի Միլոնովին, տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։ Հուշամեդալն ու շնորհակալագիրը հանձնվել են արցախցի մանուկների համար 2021թ․ դեկտեմբերին «Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական նախաձեռնությունների զարգացման և աջակցության հիմնադրամի կողմից կազմակերպված սոցիալական ու հումանիտար ուղղվածությամբ ակցիայի անցկացման համար։ ՀՀ դեսպանի և ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցությունը ներկայացնող պատգամավորը քննարկվել են միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու հետագա զարգացմանն ուղղված հայ-ռուսական երկկողմ օրակարգի հարցեր։ 2022-ի հունվարին ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովն այցելել էր Արցախ, մի շարք հանդիպումներ ունեցել, այդ թվում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ինչն առաջացրել էր Ադրբեջանի դժգոհությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ էր գրել «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Միլոնովի՝ «Ադրբեջանի տարածք» կատարած այցի վերաբերյալ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |