ՄԹ խորհրդարանականներն այցելել են Սյունիք, շփվել տեղահանված արցախցիների հետ![]() 6 ապրիլի 2022 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամներն ապրիլի 2-ին այցելել են Սյունիք, շփվել տեղահանված արցախցիների հետ։ 44-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 20,000 արցախցի ընտանիք տեղափոխվել է Սյունիքի մարզ: Տեղահանվածներից գրեթե 4000-ն այս պահին էլ բնակվում է Սյունիքում: Շուշիից, Ասկերանից և Հադրութից տեղահանված մոտ 248 ընտանիք է ապրում Տեղ համայնքում: ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Գորիսի համայնքապետարանում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը և ընդգծել, որ միջազգային հանրությունը պետք է արտահայտի իր հստակ դիրքորոշումը կոնկրետ դեպքերի վերաբերյալ: «Լսեցինք պատերազմի բովով անցած այդ մարդկանց պատմությունները: Նրանց ուղերձները, նրանց ձայնը ցանկանում ենք տանել մեզ հետ խորհրդարան և ներկայացնել այն ամենն, ինչ տեղի է ունենում աշխարհի այս հատվածում»,-ասել է ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընը: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն էլ նշել է. «1991թ. առաջին պատերազմից սկսած՝ ես ձեր կողքին եմ եղել: Տեսել եմ ձեզ հետ այն ողբերգություններն ու սարսափելի իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այս տարիների ընթացքում: Տեսել եմ, թե պատերազմում ինչպիսի հանցագործություններ են կատարվել Ադրբեջանի կողմից: Մենք գիտենք, որ դուք շատ եք տառապել: Միշտ հիացել եմ հայ ժողովրդով, դուք ամեն անգամ վերածնվում եք մոխիրների միջից: Դուք միշտ կլինեք իմ սրտում ու աղոթքներում: Ես ձեր կողքին եմ»: Կողմերը համոզված են, որ բարեկամական խմբի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա բազմակողմ հարթակներում համապարփակ համագործակցության ընդլայնման համար: Պատվիրակությանն ուղեկցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Սարգիս Խանդանյանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |