Արտաշես Քասախյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ![]() 6 ապրիլի 2022 - 14:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Արտաշես Քասախյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ, տեղեկացնում է Asbarez-ը։ Քասախյանն այս պաշտոնը կստանձնի առաջին անգամ՝ լիազորություններն ընդունելով պաշտոնավարությունն ավարտող Փոլա Դիվայնից։ «Կարիերայիս մեծ մասը ծառայել եմ Գլենդելի բնակիչներին և կշարունակեմ դա անել նաև ապագայում ՝ արդեն քաղաքապետի պաշտոնում։ Ես հպարտ եմ այդ հնարավարությամբ և շնորհակալ եմ գործընկերներիս մեծ վստահության համար»,-ասել է նորընտիր քաղաքապետը։ Քասախյանը ծնվել է Բոստոնում, Գլենդելում բնակվում է 1986 թվականից։ Մինչ քաղաքային խորհրդում ընտրվելը, նա 15 տարի աշխատել է որպես Գլենդելի քաղաքային քարտուղար՝ չորս անգամ վերընտրվելով այդ պաշտոնում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |