Ցույց կառավարության մոտ` Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով 6 ապրիլի 2022 - 16:11 AMT PanARMENIAN.Net - «5165 շարժումը» և մի շարք հասարակական կազմակերպություններ և հասարակական քաղաքական գործիչներ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել՝ պաշտպանելու Արցախի անկախության ճանաչման պահանջը։ «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանն ակցիայի ժամանակ ասել է․ «Եթե Փաշինյան-Ալիև հանդիպմանը էական փաստաթուղթ չստորագրվի, ապա դա չի լինի Փաշինյանի ջանքերի շնորհիվ, այլ կլինի մեր ջանքերի, մինչ այսօր մեր ձեռնարկած միջոցառումների շնորհիվ», հայտնում է Factor.am-ը։ Բողոքի ցույցի ժամանակ «5165 շարժման» համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը, անդրադառնալով Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված հայտարարությանը, նշել է, որ օրակարգերի միջև հստակ կապ կա, տեղեկացնում է աղբյուրը։ «Առանձնացնեմ երկու կետ, առաջին՝ ՀՀ-ն պետք է դառնա Արցախի անվտանգության երաշխավոր, և երկրորդ՝ Արցախի միջազգային ճանաչումը: Այստեղ մեր առաջադրած պահանջի և ԱՀ ԱԺ-ի օրակարգերի միջև կա հստակ կապ: Եվ սա մենք ողջունում ենք: Երեկվա ընդդիմության հանրահավաքում էլ գործող իշխանության առաջ դրվել են պահանջներ, որոնցից երկուսն առանձնացնեմ. հաստատել, որ ԱՀ ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորը ՀՀ-ն է, չստորագրել փաստաթուղթ, որը կխանգարի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն՝ առանց սահմանափակումների ապահովելու, վերականգնել ԵԱՀԿ գագաթնաժողովի ձևաչափով բանակցային գործընթացը: Այստեղ տեսնում ենք խորհրդարանական տիտղոսավոր ընդդիմության և մեր օրակարգերի միջև նմանություն»,-ասել է նա: Սողոմոնյանի խոսքով՝ իրենց պահանջը իշխանություններից հստակ է ՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը և աշխատանքներ տանել նրա միջազգային ճանաչման ուղղությամբ: «Այսօր մենք մի հանգրվանում ենք, որ տարբեր տրամաչափի նախաձեռնություններ կան՝ Արցախն օրհասական վիճակից հանելու պահանջով: Պետք է շարունակել, քանի որ արցախցիներն իրենց հայացքը հառել են այստեղ, և այդ հարցում անհրաժեշտ է հասարակության և նրա մտավոր վերնախավի աջակցությունը»,- ընդգծել է Սողոմոնյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Ապրիլի 6-ին վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |